-
25.09.2017|
14:33
«Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի նախագահ Նասր ալ-Խելաեֆին Էդինսոն Կավանիին մեկ միլիոն եվրո է առաջարկել տասնմեկմետրանոցներն իրացնելու իրավունքից հրաժարվելու համար: Ֆուտբոլիստը մերժել է առաջարկը:
-
24.09.2017|
02:22
Ֆրանսիայի առաջնության վերջին տուրի «Պարի Սեն Ժերմեն»-«Լիոն» հանդիպման ժամանակ, կապված տասնմեկմետրանոցն իրացնելու հետ, վեճ է տեղի ունեցել Նեյմարի ու Էդինսոն Կավանիի միջև: Տուգանայինը ի վերջո, իրացրել է թիմի հաստիքային իրացնողը՝ Կավանին, ու վրիպել, սակայն լարվածությունը շարունակվել է նաև հանդերձարանում ու միայն թիմի մյուս անդամների միջամտությունը բանը չի հասցրել ծեծկռտուքի:
-
24.09.2017|
02:21
Ինչպես հավաստում է լրատվական հարահոսը, սեպտեմբերի 21-ին սպասվում էր, որ «Աթլետիկոյի» համար բուժզննում կանցնի «Չելսիի» նախկին հարձակվող Դիեգո Կոստան, որն այնտեղ էր հայտնվել այդ նույն Մադրիդի «Աթլետիկոյից» ու անգլիական ակումբին հարկադրված էր հրաժեշտ տալ, քանի որ վերջինիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մրցաշրջանի ավարտից հետո հրաժարվել էր բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններից:
-
24.09.2017|
02:19
Ամառային անցած տրանսֆերային պատուհանի սպասվելիք խոշորագույն գործարքներից մեկը պիտի դառնար «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյի, այսպես կոչված «փոխանցումը» «Բարսելոնին»:
-
24.09.2017|
01:34
Արձակուրդից հետո մինչ զբաղված էինք բաց թողած առաջնային կարևորության նյութերին ընթերցողին հաղորդակից դարձնելով, եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունները հասցրին զգալի ճանապարհ անցնել ու, դրանով հանդերձ, բավականին ուշագրավ պատկեր գծագրել: Իհարկե, եղածի առարկայական մատնանշումներն անելն ու դրանց հիման վրա ամփոփիչ եզրահանգումների գնալը դեռ վաղ է, սակայն ընդհանրական պատկերի ներկայացումն իսկ արդեն ուշագրավ է:
-
20.09.2017|
16:37
Իսպանիայի ֆուտբոլի լա լիգայի առաջնության հինգերորդ տուրի շրջանակներում «Բարսելոնը» հյուրընկալել է «Էյբարին» ու հաղթել 6:1 հաշվով: Բացառիկ արդյունավետությամբ է աչքի ընկել Լիոնել Մեսին, ով դարձել է չորս գոլի հեղինակ: Այս պոկերից հետո արգենտինացու անվան դիմաց հինգ տուրից հետո արդեն գրանցված է ինը գնդակ:
-
17.09.2017|
10:10
Լևոն Արոնյանը նվաճեց Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր: Նա ուկրաինացի Վասիլի Իվանչուկին պարտության մատնեց 1.5:0.5 հաշվով: Առաջին դասական պարտիայում սպիտակներով հաղթանակ տանելուց հետո, երկրորդ պարտիայում Արոնյանը սևերով խաղաց ոչ ոքի:
-
15.09.2017|
16:13
Ռումինիայում ավարտվեց շախմատի Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնությունները: Գերազնաց մրցելույթ ունեցավ աշտարակցի տասնութամյա Սոնա Ասատրյանը՝ մարզիչ, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի սանը, ով իր տարեկիցների հետ մրցապայքարում հավաքեց ամենամեծ թվով միավորներն ու հռչակվեց չեմպիոնուհի:
-
15.09.2017|
12:23
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում շարունակում է հաջող մրցելույթները Լևոն Արոնյանը, որը, 1/8 եզրափակչում ծնկի բերելով Դանիիլ Դուբովին, նվաճել է մեկ քառորդի մասնակցության իրավունք:
-
15.09.2017|
12:21
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղում Գյումրու «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել է Երևանի «Արարատին», գրանցվել է ոչ-ոքի հաշիվ՝ 1:1: Ընդ որում` հաշիվը հավասարեցնողները եղել են արարատցիները: